Նոր ավիաընկերություն է մուտք գործում հայկական շուկա

Germania ավիաընկերությունը պատրաստվում է Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Գերմանական Germania ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Թռչել սեփական, թե ուրիշի թևերով. ի՞նչ է Հայաստանին տվել 5 տարվա բաց երկինքը

Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերի մեկնարկը կտրվի հունիսի 16-ին:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ:

Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի ամռանը, երբ Գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել էր Germania ավիաընկերության եկամուտների կառավարման և երթուղիների ցանցի զարգացման տնօրեն Քլաուս Ալետենբուրգին և ավիաընկերության վաճառքի մենեջեր Ֆլորիան Ստահլին: