Ընթանում էր մայթով ու հարվածում մարդկանց. ինչպես է Մինասյանը վրաերթի ենթարկել անցորդներին

Կանադայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս պահին հայտնի է` 10 զոհ կա, 15` տուժած, որոնցից հինգը ծայրահեղ ծանր վիճակում են։ Տեսանյութում դիտեք կադրեր դեպքի վայրից։
Sputnik

Կանադական Տորոնտո քաղաքում ավտոմեքենան ընթացել է մայթի վրայով։ Վարորդը մեծ արագությամբ սլացել է` հարվածելով մարդկանց։

CBS հեռուստաընկերության տվյալով` միկրոավտոբուսի վարորդի անունը Ալեք Մինասյան է։ Նա 25 տարեկան է ու նախկինում հաշվառված չի եղել ոստիկանությունում։ Նրա գործողությունների դրդապատճառները հատնի չեն։ Մեքենան վարձակալված է եղել։