Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ. ի՞նչ ազգության էին նրանք և ում կողմից էին ուղղորդվում

Թերևս, դեռ ոչ մի անգամ Հայոց ցեղասպանության տարելիցն այսպիսի յուրօրինակ մթնոլորտում չի անցել, ինչպես այս` 103–րդ տարելիցը։ Յուրահատկությունը զուտ ներքաղաքական է, և վերջին օրերի զարգացումները որոշակիորեն անդրադարձել են 2018 թվականի ապրիլի 24–ի ընկալման վրա։ Օրինակ` այս տարի ավելի քիչ են բարձրաձայնում այլ երկրների Ցեղասպանության ճանաչման մասին։
Sputnik

Իմ խորին համոզմամբ մենք ընդհանրապես չպետք է սպասենք, որ որևէ մեկը ճանաչի Ցեղասպանությունը ու, հատկապես, դրա վրա հույզեր ծախսենք։ Եթե մեկը ճանաչում է` կեցցե, շնորհակալություն, չի ճանաչում` իր գործն է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ցեղասպանության ճանաչել–չճանաչելը քիչ թե շատ պայմանավորված է քաղաքական հաշվարկներով, ու քչերն են կարողանում քաղաքական հաշվարկը երկրորդ պլան մղել ու խղճի թելադրանքով գործել։

Գերմանիան, օրինակ, կարողացավ. շատերը դրան չէին հավատում` հաշվի առնելով Թուրքիայի հետ սերտ կապերն ու ԳԴՀ–ում ապրող մեծ քանակությամբ թուրքերին։ Գերմանիան նաև ընդունել է, որ իր մեղքն էլ կա սարսափելի այդ հանցանքների մեջ, չնայած գերմանացիների համար ավելի հեշտ է, որովհետև նրանք մի անգամ արդեն հատել են այդ բարդագույն հոգեբանական շեմը` ճանաչելով Հոլոքոստը։ Այդ հանգամանքը, բնականաբար, չի նվազեցնում Բեռլինում կայացված որոշման նշանակությունը։

Հայը չի ներել, բայց նա քեզ սիրում է. Հալեպում թուրքական պիտակներ են այրել. տեսանյութ

Գրեթե նույնը կարելի է ասել Ֆրանսիայի, Նիրդեռլանդների և այն երկրների մասին (ընդհուպ մինչև Ուրուգվայ), որոնք դեռ շատ վաղուց են ճանաչել Ցեղասպանության փաստը։ Իսկ ահա Մեծ Բրիտանիայում, ասես, այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել, Միացյալ Նահանգներն ամեն անգամ խոստանում է, բայց չի անում, իսկ Իսրայելն ընդհանրապես այդ հարցը վերածել է մի ճիպոտի,  որով ժամանակ առ ժամանակ կարելի է դիպչել թուրքական «էրդողանների» անդրավարտիքին։

Հենց նույն ԱՄՆ–ում Ցեղասպանությունը ճանաչել են 48 նահանգ, դա գրեթե ամբողջ ԱՄՆ–ն է, սակայն մենք, չգիտես ինչու, սպասում են նոր նախագահի բաղձալի խոսքերին։ Առանձնապես հասկանալի չէ, թե ինչու, բայց սպասում ենք։ Բուշերից էինք սպասում, Ռեյգանից ու Քլինթոնից, Օբամայից, իսկ հիմա Թրամփից, որից հետո կգա մի ուրիշ նախագահ, նրանից էլ կսպասենք. կասի, թե՞ չի ասի։ Կարծում եմ` պետք է անտարբեր լինենք դրա նկատմամբ։

Ցեղասպանությունը Թուրքիային զսպելու համար էլ ավելի մեծ գործիք է դարձրել Իսրայելը։ Հենց Էրդողանն իր ոճով մի բան դուրս է տալիս Իսրայելի մասին, Թել Ավիվը միանգամից հայկական թեման է հիշում։

Ի հեճուկս թուրքերի. ապրիլի 24-ին ծնված երևելի հայերը

Հասկանալի է, որ իսրայելական մտրակը հավերժ է լինելու. Իսրայելից Ցեղասպանության ճանաչում պետք չէ ակնկալել թեկուզ միայն այն պատճառով, որ այդ դեպքում Հոլոքոստը կկորցնի իր բացառիկությունը, իսկ Իսրայելի վերնախավը չի կարող դա թույլ տալ։

Հետո էլ` Իսրայելը չափազանց սերտ և՛ քաղաքական, և՛ տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ, որ իրեն թույլ տա այդպիսի կտրուկ քայլ անել` դրա անդառնալիության բոլոր հետևանքներով։

Երրորդ պատճառն էլ կա, որի մասին ամաչում են բարձրաձայն խոսել։ Ցեղասպանության անմիջական իրականացողներից հրեա էր, օրինակ, Իսրայել Գելֆանդը (նույն ինքը` Ալեքսանդր Պարվուսը), որը ղեկավարում էր երիտթուրքերի քարոզչությունն ու իրականացնում էր այն։

Էլ ո՞վ։ Խնդրեմ` թուրքական ազգայնականության գաղափարախոսությունը մշակել ու ներկայացրել է Մոիս Կոենը, որը հետագայում վերցրել է Մունիշ Տեկինալպ, կամ պարզապես Տեկին Ալպ անունը։ Ավելի քան մեկ դար առաջ թուրքերը չեն, որ մի ամբողջ գաղափարախոսություն են կառուցել, դա անհնար է։ Էմանուիլ Կարասոն կանգնած էր երիտթուրքական շարժման ակունքներում, կան նաև ոչ այդքան բարձր պաշտոններ զբաղեցրած այլ մարդկանց անուններ։

Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից

Սա միայն այն մարդիկ են, որոնք երբեք չեն թաքցրել իրենց ծագումը։ Հիմքեր կան մտածելու, որ հայտնի Ջեմալ Փաշան, որից վրեժ է լուծվել «Նեմեսիս» գործողության արդյունքում, նույնպես թուրք չի եղել։

Հենց նույն Թալեաթին ինչ ազգություն ասես չէին վերագրում` է՛լ գնչու, է՛լ նույնիսկ հայ, ու նրա ծագման գաղտնիքը դժվար երբևիցե բացահայտվի։

Իհարկե, դրանում ոչ մի նոր ու զարմանալի բան չկա. Օսմանյան կայսրությունում բարձրաստիճան պաշտոն էին զբաղեցնում ով ասես, բացի թուրքերից։ Ու ասածս ամենևին Իսրայելին Ցեղասպանության մեջ մեղադրելու փորձ չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ այդ ժամանակ այդպիսի պետություն գոյություն չուներ։ Ուրեմն` կազմակերպված մասնակցության մասին չի կարող խոսք լինել։

Պարզապես ճանաչելով Ցեղասպանությունը` Իսրայելը ստիպված է լինելու խոստովանել, որ դրա կազմակերպիչների ու հովանավորների ու իրագործողների շարքերում բազում հրեաներ են եղել։ Գերմանիան պատրաստ էր դրան, Իսրայելը` ոչ։ Ամաչելու բան է, թեև դա հեռավոր օրերի իրադարձություններ են, սակայն դրանք վաղեմության ժամկետ չունեն։

…Իսկ ընդհանրապես, կրկնեմ այն, ինչում անձամբ ես համոզված եմ։ Մեզ չպետք է հետաքրքրի` որ երկիրն է ճանաչել ցեղասպանությունը, իսկ որը` ոչ։ Մենք շատ ավելի կարևոր ու անհետաձգելի գործեր ունենք. մենք պետք է երկիրը ուշքի բերենք, ընդ որում` այնպես, որ որոշ ժամանակ անց ստիպված չլինենք նորից ամբողջ ժողովրդով փողոց դուրս գալ։ Ու եթե մենք վերջապես ազնիվ, ազատ ու անկախ Հայաստան ստեղծենք, դա թուրքական յաթաղանի զոհերի հիշատակին ամենալավ հարգանքի տուրքը կլինի։