ԱՄՆ բնակչուհին 500 դոլար տուգանք կմուծի մեկ խնձորի համար

Խոսքը բոլորովին էլ բացառիկ, էկզոտիկ, գերթանկ կամ «պատժամիջոցային» խնձորի մասին չէ, այլ հասարակ մրգի, որը նրան տվել էին ինքնաթիռում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի բնակչուհին ստիպված կլինի 500 դոլար տուգանք վճարել չհայտարարագրված խնձոր անցկացնելու համար, երկուշաբթի հայտնում է Washington Post-ը։

Անհավանական ու զվարճալի պատճառ` արտակարգ վայրէջքի համար. ուղևորն աղտոտում էր ինքնաթիռի օդը

Քրիստալ Թեդլոքը պատմել է, որ Ֆրանսիայից վերադառնալիս իր մոտ խնձոր է եղել, որն ուզել է ուտել, բայց այդքան էլ սոված չի եղել։ Կինը որոշել է ինքնաթիռում իրեն տված միրգն ուտել հայրենի հող վերադառնալուց հետո։

Բայց խնձորը հայտնաբերել է ամերիկացի մաքսային ծառայողը։

«Նա հարցրեց ինձ` արդյոք Ֆրանսիայի ուղևորությունը թա՞նկ էր։ Ես ասացի` այո։ Սակայն չհասկացա, թե ինչու է հարցնում։ Դրան ի պատասխան մաքսային ծառայության աշխատակիցը հայտնեց, որ ավելի թանկ կարժենա, քանի որ խնձորի համար 500 դոլար տուգանք կգրի», —պատմել է Թենդլոքը։

Նրան տուգանել են և զրկել «ոչ ռիսկային ուղևորի» կարգավիճակից։

Ավելացնենք, որ ամերիկյան մաքսային ծառայությունը պահանջում է ուղևորներից հայտարարագրել ամբողջ սննդամթերքը` առանց բացառության։