ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի բնակչուհին ստիպված կլինի 500 դոլար տուգանք վճարել չհայտարարագրված խնձոր անցկացնելու համար, երկուշաբթի հայտնում է Washington Post-ը։
Քրիստալ Թեդլոքը պատմել է, որ Ֆրանսիայից վերադառնալիս իր մոտ խնձոր է եղել, որն ուզել է ուտել, բայց այդքան էլ սոված չի եղել։ Կինը որոշել է ինքնաթիռում իրեն տված միրգն ուտել հայրենի հող վերադառնալուց հետո։
Բայց խնձորը հայտնաբերել է ամերիկացի մաքսային ծառայողը։
«Նա հարցրեց ինձ` արդյոք Ֆրանսիայի ուղևորությունը թա՞նկ էր։ Ես ասացի` այո։ Սակայն չհասկացա, թե ինչու է հարցնում։ Դրան ի պատասխան մաքսային ծառայության աշխատակիցը հայտնեց, որ ավելի թանկ կարժենա, քանի որ խնձորի համար 500 դոլար տուգանք կգրի», —պատմել է Թենդլոքը։
Նրան տուգանել են և զրկել «ոչ ռիսկային ուղևորի» կարգավիճակից։
Ավելացնենք, որ ամերիկյան մաքսային ծառայությունը պահանջում է ուղևորներից հայտարարագրել ամբողջ սննդամթերքը` առանց բացառության։