ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո «պատասխանատու գործողությունների» կոչ է արել` ի շահ բոլոր հայերի։
«Ես հաղորդագրություններ եմ տեսնում այն մասին, որ Հայաստանի վարչապետ Սարգսյանը հրաժարական է տվել։ Մենք ԵԱՀԿ ԽՎ-ում ուշադիր հետևում ենք իրավիճակին և միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական ճանապարհին։ Ես կրկին կոչ եմ անում, որ կողմերը հանգիստ և պատասխանատու գործողություններ անեն` ի շահ բոլոր հայերի», — ասել է Ծերեթելին։
Նշենք, որ այսօր ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ցուցարարների ուղեկցությամբ նա շարժվեց Հանրապետության հրապարակ և հայտարարեց, որ երեկոյան հանրահավաք կանցկացվի։ Փաշինյանի հայտարարությունից կես ժամ անց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակեց Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին, որում նա հայտարարեց իր հրաժարականի մասին։