«Իմ քայլը» ընդդիմադիր շարժումը ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Ապրիլի 23–ինառավոտյան շարժման նախաձեռնող և առաջնորդ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց այն բանից հետո, երբ ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց նրան։
Ընդդիմադիր պատգամավորի ազատ արձակվելուց մեկ ժամ հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։
Դրանից հետո Երևանի փողոցներում ու Հանրապետության հրապարակում հանրահավաքների մասնակիցները, Երևանի և ՀՀ այլ մարզերի բնակիչներ տոնում էին իրենց հաղթանակը։
Sputnik Արմենիայի թղթակիցները լուսանկարել են համաժողովրդական ուրախության ամենահիշարժան պահերը։