Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն ազատության մեջ են. տեսանյութ

Այսօր «Ելք» դաշինքի ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին Երևանի ձերբակալվածների պահման վայրից։
Sputnik

Ցուցարարները մեծ ոգևորությամբ դիմավորեցին ընդդիմության առաջնորդին։ Sputnik Արմենիային հաջողվել է նկարահանել նրանց` ազատության մեջ գտնվելու 1–ին կադրերը։

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 23-ին, բերման էին ենթարկվել ու ձերբակալվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։ ԱԺ պատգամավորներին այդ կարգավիճակում պահելու առավելագույն ժամկետը 72 ժամ է, որից հետո նրանք կա՛մ պետք է ազատ արձակվեն, կա՛մ կալանավորվեն։ Իսկ կալանքի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի ԱԺ, և ձայների մեծամասնությամբ պատգամավորներին զրկեն անձեռնմխելիությունից։ Նման ընթացակարգ են նախատեսում ՀՀ Սահմանադրությունն ու ԱԺ Կանոնակարգ օրենքը։