Կառավարություն ունենք, վարչապետ չունենք. ՀՀ գործադիրում տարօրինակ վիճակ է

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ կառավարության կազմն ամբողջացավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարության կազմն ամբողջացավ` առանց վարչապետի։ ՀՀ վարչապետի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությունից հետո ՀՀ նախագահը նշանակեց կառավարության անդամների թափուր մնացած բոլոր պաշտոնների նոր տերերին։

Հայաստանը «նոր» նախարարներ ունի. նախագահը ստորագրեց հրամանագրերը

Բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակվեց Արծվիկ Մինասյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում վերանշանակվեց Վահան Մարտիրոսյանը, ԿԳ նախարարի պաշտոնում` Լևոն Մկրտչյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում` Հրաչյա Ռոստոմյանը։

Մինչ այդ այսօր վերանշանակվել էին նաև Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Այսպիսով ՀՀ կառավարության բոլոր 17 անդամներն արդեն նշանակված են։ Կառավարության կազմը համալրված է, բայց այն այլևս չունի ղեկավար։