ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնցով մի քանի նախկին նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Առողջապահության նախարար է վերանշանակվել Լևոն Ալթունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը, Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը և Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը։
Այսպիսով, 17 նախարարական աթոռներից այս պահին դեռևս թափուր են մնում 4-ը` բնապահպանության, գիտության և կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների։
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ կառավարության կազմում ամրագրվեց 17 նախարարություն` նախկին 18–ի փոխարեն։ Լուծարվեց Վաչե Գաբրիելյանի ղեկավարած Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։