Կառավարությունը հրաժարական տվեց

Նախագահ Արմեն Սարգսյանը հենց նոր ընդունեց կառավարության հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր ստորագրեց։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը` ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է հրամանագրում։

Նշենք, որ Սահմանադրության այդ հոդվածում ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը։

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց