«Հայաստա՜ն, ես եկել եմ յուրայինի պես». Գեորգի Կոտը Երևանում է

Հայտնի ոճաբան, վարսավիրական արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտը Հայաստանում է և պատրաստվում է բարեգործական վարպետության դաս անցկացնել ամռանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ռուս հայտնի ոճաբան, միջազգային կարգի վարպետ Գեորգի Կոտը հոգով միշտ պատմական հայրենիքում է, թեև Հայաստանի քաղաքացի չէ։ Այդ մասին երկուշաբթի նա ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

Ջոն Լենոնի մազափունջը վաճառվել է 35 հազար դոլարով

Գեորգին Երևանում է բարեգործական վարպետության դասին նախապատրաստվելու համար, որը Երևանում կանցկացվի հունիսի 13-ին։

«Մայրս հայուհի է, ես հպարտանում եմ դրանով։ Ես Հայաստանի քաղաքացի չեմ, բայց հոգով միշտ այստեղ եմ։ Ես եկել եմ այստեղ ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես յուրային», — ասաց ոճաբանը։

Կոտն առաջին անգամ է բարեգործական վարպետության դաս և շոու անցկացնելու Հայաստանի երեխաների համար։

«Երեկ երեկոյան երաժշտություն էի միացնում և մտածում` գուցե ամեն ինչ չեղարկեմ, քանի որ Հայաստանում նման իրավիճակ է» (բողոքի ակցիաներ` խմբ.)։ Իրականում ես ժողովրդական վարպետ եմ։ Ես պետք է անեմ այն, ինչ զգում է ժողովուրդը, որովհետև մենք միասնական ենք և ամբողջություն ենք», — ասաց նա։

Հետո հասկացել է, որ բարեգործական վարպետության դասը չեղյալ հայտարարելով` նա չի կարող օգնել հիվանդ երեխաներին, չէ՞ որ ամեն վայրկյան նրանց վիճակն ավելի է վատանում։

Կոտը խոստովանեց, որ չի կարող օգնել կարիքավոր բոլոր երեխաներին, բայց կարևոր է գոնե մի քանիսին փրկելը։

Վարսավիրը մկրատը փոխարինել է կացնով. սիրիացին «հեղափոխություն է» անում Բրազիլիայում

«Հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա վարպետության դաս։ Ծրագրում ես ներկայացնում եմ պրոֆեսիոնալ վարպետության դաս Հայաստանի վարպետ վարսահարդարների համար։ Դրանից հետո բոլորին հրավիրում եմ ճաշկերույթի և շոուի ծրագրի։ Միջոցառման շրջանակում կարելի է տեսնել Վարսավիրական արվեստի առաջին թանգարանի բոլոր ցուցանմուշները, որը ներկայացվել է Ռուսաստանում 2017թ-ին։ Երեկոյից ստացված հասույթը կտրամադրվի երեխաների բուժմանը», — հավելեց վարպետը։

Ինչպես խոստովանեց Կոտը, Հայաստանը կդառնա մեկնարկային հարթակ, և նա կարող է շարունակել այդ ակցիան ամբողջ աշխարհում։

Ոճաբանն ինքը կորոնի այն ծնողներին, որոնց երեխաների կյանքը վտանգի տակ է։ Հենց վարպետության դասի օրն առցանց ռեժիմով փող կփոխանցվի (ամբողջ աշխարհից), իսկ երեկոյան կհայտարարվի, թե կազմակերպիչները որքան գումար են կարողացել հավաքել։

«Ծանր մանկություն եմ ունեցել, ես նույնպես ժամանակին կանգնել եմ պատուհանի մոտ և սպասել ծնողներիս։ Բժիշկներն օգնել են ինձ, բայց ես ինքս եմ պայքարել և կարողացել բուժել ինձ», — պատմեց հայտնի ոճաբանը։

Ինչպես խոստովանեց Կոտը, այսօր նա կարող է և ցանկանում է օգնել երեխաներին, որոնք աջակցության կարիք ունեն։