«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր որոշել է միանալ համաժողովրդական շարժմանը

Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը,ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։

Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ քաղաքական խորհրդից:

«Համաժողովրդական զարթոնքի  այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։  Կեցցե ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը» ։