Սարգսյան. «Չկա խնդիր, որ մենք միասին չենք կարող լուծել». տեսանյութ

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երկրի նախագահը կոչով դիմել է ժողովրդին:
Sputnik

Արմեն Սարգսյանն ասել է, որ կուտակված դժգոհությունը, ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը հանգեցրին ժողովրդական շարժման:

Նա իր ելույթում անդրադարձել է վերջին օրերին երկրում ծավալված շարժմանը` նշելով, որ այդ շարժման առաջնորդները խելացի մարտավարություն էին ընտրել և ցույցերը, երթերն ու հանրահավաքներն անցկացնում էին խաղաղ ճանապարհով։

Նշենք, որ այսօր ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ցուցարարների ուղեկցությամբ նա շարժվեց Հանրապետության հրապարակ և հայտարարեց, որ երեկոյան հանրահավաք կանցկացվի։ Փաշինյանի հայտարարությունից կես ժամ անց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակեց Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին, որում նա հայտարարեց իր հրաժարականի մասին։