Ձերբակալված պատգամավորների գործընկերները բանակցություններ են վարում ոստիկանների հետ

Ոստիկանության Շենգավիթի բաժնում են գտնվում «Ելք» դաշինքի պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն անհայտ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը եկել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ գտնվում են ապրիլի 22–ի առավոտյան բերման ենթարկված ընդդիմադիր պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։

Հնարավո՞ր է Փաշինյան–Սարգսյան բանակցությունների 2–րդ փորձ. պատասխանում է Շարմազանովը

Sputnik Արմենիայի հետ զրույցում Թանդիլյանը և Գորգիսյանը հաղորդեցին, որ փորձում են մտնել բաժանմունքի շենք և զրուցել դաշինքի գործընկերների հետ։

«Մեր տեղեկությունների համաձայն` այնտեղ են գտնվում Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ մեզ», – նշեցին նրանք։