Ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ. ՄԻՊ

Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Ապրիլ — Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ պարզաբանում է ներկայացրել ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Հիվանդանոց է տարվել 7 քաղաքացի

Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.

  • բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելը
  • լռելը
  • իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին
  • փաստաբանի իրավունքը
  • բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից
  • իրավունքների մասին ծանուցվելը»,–ասված է պարզաբանման մեջ: