Գյումրիում մեկնարկած երթն առաջնորդում են հոգևորականները

Փակ են Աշոցքի, Մարալիկի, Ազատանի միապետական նշանակության ճանապարհները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Գյումրու Թատերական հրապարակից րոպեներ առաջ մեկնարկեց բողոքի երթը` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Ձերբակալվել է 24 քաղաքացի, որոնցից մեկը՝ անչափահաս

Sputnik Արմենիայի թղթակցի խոսքով` երթի 1–ին շարքերում հոգևորականներն ու կանայք են։ Այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի կայարանամերձ հրապարակ, բայց երթի վերջնական ուղղությունը դեռ հստակեցված չէ։

Նրա խոսքով` Գյումրու այսօրվա հավաքը վերջին օրերի ամենաբազմամարդն է։

Մեր թղթակցի վկայությամբ այս պահին փակ են Աշոցքի, Մարալիկի, Ազատանի միապետական նշանակության ճանապարհները։