Շիրակի թեմի հոգևորականներից մեկը միասնականության կոչ արեց ժողովրդին

Փավստոս քահանա Սարգսյանը միասնականության և աղոթքի կոչեց հղեց հավաքվածներին ու ոստիկաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլ — Sputnik. Գյումրիում ընթացող բողոքի երթի մասնակիցները շարժվեցին  դեպի  Շիրակի թեմի առաջնորդարան` պահանջելով  հոգևորականներին միանալ իրենց։ Ժողովրդին  մոտեցավ  Շիրակի թեմի հոգևորական տեր Փավստոս քահանա  Սարգսյանը` միասնության կոչերով: Տեր հայրը խնդրեց ժողովրդին  չխառնել իր  կարծիքը եկեղեցու կարծիքի  հետ:

Ցուցարարները փորձել են փակել Գյումրի- Վանաձոր մայրուղին

Կրկին միասնականության կոչ անելուց հետո, Փավստոս քահանա  Սարգսյանը ժողովրդին  ու ոստիկանությանը միասնական աղոթքի  հրավիրեց։ Միասնական աղոթքից հետո ժողովուրդը հանդիպում պահանջեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի հետ։ Պատասխանեցին, որ թեմի առաջնորդին Կաթողիկոսը  շտապ  կանչել  է Մայր Աթոռ։

Հիշեցնենք, որ առավոտյան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձախողված հանդիպումից հետո Գյումրիում բողոքի ցույցի էին դուրս եկել կենտրոնական շուկայի վաճառողները, որոնք որոշ ժամանակով փակել էին Շահումյան փողոցը։ Այնուհետև նրանք շարժվել էին դեպի Վարդանանց հրապարակ, սակայն այնտեղ իմանալով Նիկոլ Փաշինյանի բերման ենթարկելու մասին` երթի էին դուրս եկել` քայլելով քաղաքի կենտրոնական հատվածներով։

Այնուհետև ցուցարարները փորձել էին փակել Գյումրի–Վանաձոր մայրուղին։

Выступления священника в Гюмри 22 апреля