Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են վերջին ներքաղաքական զարգացումները

Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 22-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Օրվա կադր. Փաշինյանի ու Սարգսյանի առանց փողկապի հանդիպումը

Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ:

Նշելով, որ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, նախագահները կարևորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը: