Թե ինչպես բերման ենթարկեցին Փաշինյանի համախոհ Արմեն Գրիգորյանին. տեսանյութ

Ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին Ամիրյան փողոցում գտնվող Segafredo սրճարան և բերման ենթարկեցին Արմեն Գրիգորյանին։
Sputnik

Ոստիկանությունը բերման ենթարկեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համախոհ Արմեն Գրիգորյանին։

Ժամը 14:00-ի սահմանում Ամիրյան փողոցում քաղաքացիական և ոստիկանական ավտոմեքենաներ կանգնեցին, որոնցից դուրս վազեցին ոստիկանության աշխատակիցները։ Նրանք մտան Segafredo սրճարանը և մի քանի րոպե անց ձեռքերից բռնած այնտեղից դուրս բերեցին Գրիգորյանին։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին սրճարանի աշխատակիցները, ոստիկանությունը հստակ գիտեր, թե կոնկրետ որտեղ է Գրիգորյանը։