Յանա Եգորյանը պատմում է` ամենից շատ ինչն է դուր եկել Երևանում. բացառիկ

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը Երևանում է, զբոսնում է ու գնումներ անում։ Sputnik Արմենիային թղթակցին հաջողվել է զրուցել նրա հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայտնի սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը զբոսնում էր Երևանի Հյուսիսային պողոտայում։ Նա շտապում էր, բայց պատասխանեց Sputnik Արմենիայի մի քանի հարցերին։

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը զարմացրել է հայերենի իմացությամբ

«Եղբայրներիս հետո զբոսնում ենք Հայաստանում, տրամադրությունս բարձր է», — ասաց նա։

Յանան խոստովանեց, որ հայկական խոհանոցը շատ համեղ է և գրեթե ամեն օր հաջողվում է հիասքանչ ճաշատեսակներ համտեսել։

Օլիմպիական չեմպիոնը խոստովանեց` հաճելի է, որ Հայաստանում երկրպագուներ ունի։

Ցավոք, նա շտապում էր, երկար չխոսեց, բայց ևս մեկ անգամ նշեց, որ իրեն դուր է գալիս հայ երկրպագուների առկայությունը և շնորհակալություն հայտնեց նրանց։

Հայտնի սուսերամարտիկը Հայաստանից մեկնելու է ապրիլի 20-ին։

Յանա Եգորյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն է։ Նա ստացել է նախագահական մրցանակ ու նոր BMW X6։

2016 թվականին նա «Ռուսաստանի հպարտություն» ազգային մրցանակ է ստացել «Տարվա կին մարզիկ» անվանակարգում։