Թխվածքաբլիթ` քարոզչական հոլովակում նկարվելու համար. իրականում ինչ է կատարվել Դումայում

Ռուսական Russia Today լրատվական գործակալությանը հաջողվել է գտնել Դումա քաղաքում քիմիական հարձակման տեսահոլովակի տղային, որն առիթ է դարձել Սիրիայի վրա ԱՄՆ–ի և կոալիցիայի հարվածների համար։ Դիտեք տեսանյութը և կտեսնեք, թե իրականում ինչ է կատարվել Դումա քաղաքում, որտեղ իբր կառավարական զորքերը քիմիական զենք են կիրառել։
Sputnik

Դումայում քիմիական հարձակման մասին քարոզչական հոլովակն առիթ էր դարձել Սիրիայի վրա հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Արևմտյան կոալիցիայի անդամները` ԱՄՆ–ի գլխավորությամբ, տեսահոլովակում ցուցադրվող կադրերն ընդունել են հալած յուղի տեղ`  չստուգելով փաստերը ։

Ռուսական Russia Today և Sputnik լրատվական գործակալության թղթակիցները մեկնել են Սիրիայի խորքեր, որպեսզի նկարեն այն, ինչ է կատարվում Դումայում։

Տեսահոլովակի գլխավոր հերոսներից մեկը` 11–ամյա Հասան Դիաբը, պատմել է, թե ինչպես են նրան նկարել «Սպիտակ սաղավարտները»` ներկայացնելով որպես Դումայում «քիմիական հարձակումից» տուժած։

Նկարահանմանը մասնակցելու համար տղային թխվածքաբլիթ և արմավ են տվել։ Տղայի հայրը և տեղի հիվանդանոցի բժիշկը հաստատել են, որ քաղաքում ոչ մի քիմիական հարձակում չի եղել։ Բժիշկ Բարաա Բադրանի խոսքով` հարձակման մասին տեղեկատվությունը տարածել են անհայտ մարդիկ։