Հայը Մոսկվայում գողացած Էքսկավատորով զբոսանքի էր դուրս եկել

Նրան պատահաբար էին ձերբակալել, այդ նույն օրը ոստիկանություն էր դիմել մի մեխանիկ` ասելով, որ գողացել են իր էքսկավատորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Մոսկվայում ոստիկանները 37-ամյա ՀՀ քաղաքացու են ձերբակալել այն պահին, երբ նա քաղաքի փողոցներով շրջում էր իր գողացած էքսկավատորով։ Այս մասին տեղեկացնու է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։

Թոշակառու կնոջից 34.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ կասկածվում է քրոջ փեսան, ԱԻՆ աշխատակից

Կասկածյալին ձերբակալել էին ապրիլի 18-ի ուշ երեկոյան։ Մայրաքաղաքում ժամանակավոր գտնվող հայաստանցին չէր կարողացել իրավապահ մարմիններին ներկայացնել հատուկ տեխնիկայի փաստաթղթերն, ու նրան ձերբակալել էին։

Միաժամանակ հենց նույն օրը իրավապահ մարմիններին դիմել էր մի մեխանիկ, որը հայտնել էր, թե ինչ-որ մեկն առևանգել է իր էքսկավատորը։

«Նյութական վնասը 2,5 միլիոն ռուբլի էր կազմել։ Պարզվել էր, որ գողությունը կատարել էր ավելի վաղ ձերբակալված Հայաստանի քաղաքացին», — պարզաբանել է աղբյուրը։

Կասկածյալի դեմ քրեական գործ է հարուցվել առանձնահատուկ խոշոր ծավալի գողություն կատարելու համար, իսկ էքսկավատորը առգրավել են ու մինչև դեպքի մանրամասները պարզելը հատուկ կայանատեղիում են կայանել։