Կուբայի առաջնորդը փոխվել է. ո՞ւմ է իշխանությունը հանձնել Ռաուլ Կաստրոն

Կաստրո եղբայրները գրեթե 60 տարի կառավարել են Կուբան։ Չնայած պետության առաջնորդի փոփոխությանը` արևմտյան ԶԼՄ–ները վստահ են, որ չարժե սպասել արագ փոփոխությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Կուբան ղեկավարած 86-ամյա Ռաուլ Կաստրոն լքել է պետության ղեկավարի պաշտոնը, նրան փոխարինել է 57-ամյա Միգել Դիաս-Կանելը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Տեղեկատվությունն այն մասին, որ Դիաս-Կանելը Ռաուլ Կաստրոյի ապագա իրավահաջորդն է, հայտնվել է դեռ 2013թ-ին, երբ նրան նշանակել են Կուբայի պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ։

Ֆիդելի արյունը` Հայաստանի համար. ինչպես էր կուբացի բժիշկը փրկում հայերին

Հենց այդ ժամանակ նա ձեռք է բերել «Կաստրոյի աջ ձեռքի» կարգավիճակը։

Կուբայի նորաթուխ առաջնորդը ծնվել է 1960թ-ի ապրիլին` գրեթե մեկ տարի այն բանից հետո, երբ Ֆիդել Կաստրոն գլխավորել է Կուբայի նախարարների խորհուրդը։

Դիաս-Կանելը կարևոր դեր է խաղացել կոմունիստական կուսակցության մեջ իր հայրենի նահանգ Վիլյա Կլարայում, որն ավելի ազատ ու լիբերալ է համարվել, քան երկրի մյուս շրջանները։ Որոշ ԶԼՄ-ների տվյալներով` հենց այդ շրջանում են տեղի ունեցել ռոք համերգներ, որոնք արգելվել են մյուս նահանգներում, իսկ 1985թ-ին Սանտա Կլարայում հայտնվել է ԼՀԲՏ-հանրության համար ամենահայտնի կենտրոններից մեկը։

Այդ կազմակերպության ղեկավարը խոստովանել է, որ Դիաս-Կանելն աջակցել է նրան։ Երկար ժամանակ դա եղել է կոմունիստական Կուբայի միակ կենտրոնը, որը միավորել է տեղի համասեռամոլների համայնքը։