Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կապամոնտաժեն

Հայերի կենտրոնական խորհուրդն արձագանքել է Քյոլնի քաղաքապետի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանն ապամոնտաժելու խնդրանքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը վեճեր է առաջացրել Քյոլնում, իսկ հիմա կոթողը կարող են քանդել, հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական տարբերակը։

Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու ճակատագիրը. ադրբեջանցի կանայք մոմ էին վառում այնտեղ

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը եռանիստ բուրգ է, որի գագաթին դրված է բրոնզե նուռ` խոցված սրով։ Այն տեղադրված է Ռեյն գետի մոտ` Գոգենցոլեր կամրջի շրջանում։ Հուշարձանը տեղադրել են «Հիշել ցեղասպանության մասին» նախաձեռնող խմբի ակտիվիստները ապրիլի 15-ին։ Պատվանդանի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված է. «Այդ ցավը շոշափում է բոլորիս»։

Ակտիվիստները հուշարձանը տեղադրել են առանց քաղաքապետարանի թույլտվության, նրանք դա ներկայացրել են որպես նվեր քաղաքին։ Գերմանիայում Հայերի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները, որոնք կոչ են արել քաղաքապետարանին չքանդել հուշարձանը, նշել են, որ այն «Հայոց ցեղասպանությունը հիշելու և ընդունելու» խաղաղ նախաձեռնություն է։

Այնուամենայնիվ, դատարանը որոշել է, որ հուշարձանն անօրինական է տեղադրված, և պատրաստվում են ապամոնտաժել։ Հուշարձանը կպահվի քաղաքապետարանում։

Խորհրդի նախագահ Շավարշ Օվասիպյանը նշել է, որ հուշարձանի ապամոնտաժման որոշումը հակասում է ԳԴՀ բունդեսթագի պատգամավորների ընդունած բանաձևին, ըստ որի`նրանք ճանաչում են 1915թ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը։