Մարդու իրավունքների պաշտպանի կոչը սոցիալական ցանցերի օգտատերերին

Արման Թաթոյանը հիշեցնում է, որ ատելության հրահրումը կարող է հանգեցնել բռնության դեպքերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորել է զերծ մնալ ատելության քարոզից։

Ծնողներն ահազանգում են. ցույցերին մասնակցող երեխաների իրավունքների հարցը մտահոգել է ՄԻՊ–ին

«Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի ու այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները` կոչ ենք անում հավաքի ու երթերի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին բացառել ատելության որևէ խոսք կամ բռնության կոչ:

Դա առաջացնում է լարվածություն և կարող է հանգեցնել բռնության դեպքերի»,–ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ: