Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստացել

Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում տարբեր երկրներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և վարչապետ Սապար Իսակովը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Ֆու Չոնգը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Վերանշանակվել են ևս 3 նախարար

«Վստահություն եմ հայտնում, որ բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության ավանդական հարաբերությունները Հայաստանի և Ղրղըզստանի միջև հետագայում ևս կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների», – Ղրղըզստանի Հանրապետության նախագահ ասված է:

Պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը արդի փուլում Հայաստանի առջև կանգնած բազմաչափ խնդիրների արդյունավետ լուծման գրավականն են, վստահ է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Համոզված եմ, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը կապահովի հայ-բելառուսական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»,–ասված է շնորհավորական ուղերձում:

Նոր նշանակում կառավարությունում

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Ֆու Չոնգն էլ նշել է, որ ուրախալի է ականատեսը լինել այն մեծ ձեռքբերումների, որոնք Հայաստանի ժողովուրդը արձանագրել է անցած 10 տարիների ընթացքում Ձեր ղեկավարությամբ՝ որպես նախագահ: «Հավատացած եմ, որ նոր պարտականություններով և Ձեր փորձառությամբ ու իմաստնությամբ կշարունակեք առաջնորդել Հայաստանը դեպի նորանոր հաջողություններ՝ էլ ավելի ընդլայնելով երկրի դերակատարումը միջազգային ասպարեզում։ Ակնկալում եմ Ձեզ հետ համագործակցության և երկխոսության շարունակություն՝ երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ և արդյունավետ զարգացման նպատակով, հատկապես առևտրատնտեսական ոլորտում Վիետնամ – Եվրասիական տնտեսական միություն Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանային և միջազգային խաղաղության, կայունության և համագործակցության»,–ասված է շնորհավորական ուղերձում:

Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: