Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է արել

ՀՀ վարչապետը նոր օգնական, նոր ռեֆերատ և արարողակարգի նոր պատասխանատու ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարվել։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սերժ Սարգսյանի հրամանագրով Նաիրի Պետրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական։

«Սինոփսիսը» մեկնաբանել է բողոքի ակցիաներին միացած աշխատակիցների քայլը

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Նաիրի Պետրոսյանին նշանակել վարչապետի օգնական»։

Մեկ այլ որոշմամբ Արմեն Դավթյանը նշանակվել է վարչապետի ռեֆերատ։

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Արմեն Դավթյանին նշանակել վարչապետի ռեֆերենտ»,–ասվում է հրամանագրում։

Սերժ Սարգսյանի վերջին որոշումով Արմեն Գիչյանը նշանակվել վարչապետի արարողակարգի պատասխանատու։

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Արմեն Գիչյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար)»։