Վերանշանակվել են ևս 3 նախարար

ՀՀ նախագահը վերանշանակել է ևս երեք նախարարների։ Նոր կառավարության կազմում նոր մարդիկ առայժմ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել կառավարության ևս երեք անդամների վերանշանակման մասին։

Նոր նշանակում կառավարությունում

Իգնատի Առաքելյանը վերանշանակվել է` գյուղատնտեսության, Դավիթ Հարությունյանը` արդարադատության, Արմեն Ամիրյանը` մշակույթի նախարարների պաշտոններում։

Այս պահի դրությամբ կառավարության կազմում նոր անձինք չկան։ Վերանշանակվել են 9 նախարար, թափուր են մնում 8 նախարարական աթոռ։

Մինչ այդ իրենց նախկին պաշտոններում արդեն վերանշանակվել էին կառավարության 6 անդամներ` պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, արտաքին գործերի նախարարները և արտակարգ իրավիճակների։