Ընդհատել են ֆիլմի պրեմիերան և արվեստագետներին առաջակել միանալ հանրահավաքին

Սուրեն Բաբայանի «Հողաչափիչները» ֆիլմի պրեմիերան ընդհատվել են ակցիայի մասնակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում երիտասարդ ցուցարարները ընդհատել են կինոդիտումը և կոչ արել միանալ պայքարին։

«Առաջարկում եմ քաղաքական ուժերին վերանայել իրենց մոտեցումները». Կարեն Կարապետյան

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր ժամը 19։00–ին նախատեսված էր ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Հողաչափիչները» ֆիլմի պրեմիերան։ Դրան մասնակցելու համար կինոթատրոն էին շտապել մի շարք արվեստագետներ, մտավորականներ։

Երիտասարդ կինոգործիչներ ակտիվիստները ընդհատել են Սուրեն Բաբայանի ֆիլմի պրեմիերան և կոչ արել մասնակիցներին միանալ ցուցարարներին։

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Հանրապետության հրապարակում ընթանում էր «Իմ քայլը» նախաձեռնության բազմամարդ հանրահավաքը։