Սյունիքում ավտովթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածք է ստացել

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ մեքենայի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց փողոց և բախվել դիմացից եկող մեքենային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 17:00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի ոլորաններում բախվել են Mercedes մակնիշի և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստացած 2,5 ամսական երեխային վիրահատել են

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ 2121-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: