Ոսկուց թանկ. բուլղարահայը համացանցում «վիսկիպեդիա» է բացել

Կարո Ուզունյանը կպատմի, թե ինչպես են վիսկի պատրաստում և ըմպում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Պլովդիվցի բարմեն Կարո Ուզունյանը «Վիսկիպեդիա» վիդեոբլոգ է բացել։ Trafficnews առցանց պարբերականում նա պարբերաբար տեսապատմություններ է հրապարակելու այս ըմպելիքի մասին։

Շոտլանդական վիսկին պետք է պատրաստվի Շոտլանդիայում և առնվազն 3 տարի պահվի կաղնու տակառներում։ Իռլանդական վիսկիի պահանջները նույնն են։

Կոնյակը հայերեն է խոսում, կամ ինչպես է Մարգար Սեդրակյանին հաջողվում գրավել Չերչիլի սիրտը

Բացի այդ, և՛ շոտլանդականում, և՛ իռլանդականում օտարածին սպիրտ չպետք է լինի, այլապես բրենդի կդառնա։

Իսկ ամերիկյան բուրբոնը պետք է առնվազն 50 տոկոս եգիպտացորենի սպիրտ պարունակի (Բրիտանական կղզիներում աշորա, ցորեն և գարի են օգտագործում)։

Ուզունյանը հիշեցնում է նաև վաղուցվա վեճի մասին, թե ինչպես է պետք գրել խմիչքի անունը։ Իռլանդիայում և ԱՄՆ-ում whiskey են գրում, Կանադայում և Շոտլանդիայում` whisky։ Մյուս երկրներում նույնպես վերջին տարբերակն է գերակշռում։

Երբ վեճ է սկսվում այն մասին, թե ում վիսկին է ավելի լավը, շոտլանդացիներն ասում են` մենք վիսկին երկու անգամ ենք թորում։ Իռլանդացիներն ասում են` իսկ մենք` երեք։ Իսկ ամերիկացիները պատասխանում են` և՛ ձեր, և՛ ձեր վիսկին այժմ պահվում է ամերիկյան կաղնուց պատրաստված տակառներում։

«Վիճել պետք չէ։ Այդ ըմպելիքն աշխարհում ամենահայտնին է դարձել։ Վիսկիի գինն ավելի արագ է աճում, քան ոսկունը», — ժպտում է Ուզունյանը։

Հաջորդ թողարկումների ժամանակ նա կպատմի վիսկիի պատրաստման նրբությունների մասին։