Ոստիկանության հորդորը լրագրողներին

Երևանի փոխոստիկանապետը ոստիկաններին հրահանգել է լրագրողներին հեռացնել ցուցարարների նկատմամբ կատարվող իրենց գործողությունների վայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը լրագրողներին հորդորում է հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն։

Այս մասին հայտարարությունը ՀՀ ոստիկանությունն արդեն երրորդ օրն է, ինչ տեղադրում է պաշտոնական կայքում։

Անհնազանդության ակցիաներ Երևանում. օր 4–րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Այսօր նույն հորդորով նախարարության շենքի մոտ ընդդիմության բողոքի գործողությունները լուսաբանող լրագրողներին դիմեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` միաժամանակ ոստիկաններին հրահանգելով հեռացնել լրագրողներին գործողությունների վայրից։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ է իրականացնում, մինչդեռ լրագրողները կարող են խոչընդոտել իրենց ծառայական պարտականությունների կատարմանը։