ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել, որում փորձում է պարզաբանել, թե ինչու են բերման ենթարկվածներին սահմանված 3 ժամից ավելի պահում ոստիկանության բաժանմունքներում։ Նրանում մասնավորապես ասված է.
«Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»: