Նոր նախարարներ` հին դեմքերով. վերանշանակումներ ՀՀ կառավարությունում

ՀՀ նախագահը կառավարության անդամների նոր նշանակումներ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկով, նոր կառավարության կազմում վերանշանակել է նախկին նախարարներ Սուրեն Կարայանին` տնտեսական զարգացման և ներդրումների, Դավիթ Լոքյանին` տարածքային կառավարման և զարգացման, Վարդան Արամյանին` ֆինանսների նախարարի պաշտոնում։

Վարչապետ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ երեկ իրենց նախկին պաշտոններում էին վերանշանակվել նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը։

Այսպիսով, նոր կառավարությունում արդեն վերանշանակվել են 5 նախարարներ։