Գյումրիում ցուցարարները փորձել են խափանել ավագանու նիստը

Գյումրիում այս պահին հարաբերական անդորր է, բայց երեկոյան նախատեսվում է հանրահավաք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 19-ին Գյումրիում երիտասարդները կրկին օրը սկսեցին քայլերթով` Թատերական հրապարակից շարժվելով դեպի Գյումրու քաղաքապետարան, որտեղ տեղի էր ունենալու ավագանու հերթական նիստը:

Նիկոլ Փաշինյանի գործողությունները սադրիչ բնույթ ունեն. ոստիկանություն

Երթի մասնակիցները փորձեցին մտնել քաղաքապետարան, սակայն կառույցի մուտքը  հսկող ոստիկանները արգելեցին:

Ավելի  ուշ ցուցարարները եղան տարբեր ուսումնական հաստատություններում` փորձելով հորդորել տվյալ հաստատությունների տնօրեններին ազատ թողնել ուսանողներին ու աշակերտներին ու չխոչընդոտել վերջիններիս երթին միանալու ցանկությունը: Որոշ տնօրեններ փաստեցին՝  ծնողների հետ կա  պայմանավորվածություն չթողնել երեխաներին, և եթե, իրոք,  պատանիները ցանկանում են մասնակցել բողոքի երթին, ապա կարող են միանալ դասերից հետո:

Գյումրու Թատերական հրապարակում ապրիլի 19–ին, ժամը 18։00-ին կրկին նախատեսվում է հավաք անցկացնել: