Եթե Սիրիայում ճակատ առ ճակատ բախվեն Իրանն ու Իսրայելը, բոլորի համար դա թանկ կարժենա

Կասկած կա, որ ԱՄՆ, Բրիտանիայի և Ֆրանսիայի միացյալ ուժերի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածը (ինչպես նաև հետագա քաղաքական իրադարձությունները) զուտ թատերական ներկայացում էր։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Սիրիայում կռվող կողմերից յուրաքանչյուրը սեփական շահերն ու հետաքրքրություններն ունի

Այնպես է ստացվում, որ Մերձավոր Արևելքում (ավելի կոնկրետ` Սիրիայում) իրավիճակի հերթական սրացումը չի սահմանափակվի ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից սիրիական օբյեկտներին հասցված, եթե կարելի է այդպես ասել, ապօրինի «կիսաֆեյք» հրթիռային հարվածներով։

ԱՄՆ-ն և դաշնակիցները ՄԱԿ-ի ԱԽ են ներկայացրել Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ

Այնպիսի տպավորություն է, որ հրթիռային հարվածն իսկապես «ֆեյք» էր. հարյուրից ավելի հրթիռներից 2/3-ը զավթել էր սիրիական ՀՕՊ-ը (որոնք, մեղմ ասած, աշխարհում ամենահզորները չեն) ։

Եվ այդ քայլը կամ քաղաքական վարժանք էր տարածաշրջանային ազդեցության համար մղվող մեծ, իսկապես մարտական բախումից առաջ, կամ թատերական բեմադրություն, որի մասին կարողացել էին նախօրոք գաղտնի պայմանավորվածություն ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերը։

Վերջին օրերի իրադարձությունները կարելի է նման կերպ մեկնաբանել, եթե փորձենք տեսնել, թե ինչ է կատարվում իրանա-իսրայելական հակազդման դաշտում։ Ուշադրություն դարձնել նրան, թե ինչ հայտարարություններով և մեկնաբանություններով էին վերջին ժամանակներում փոխանակվում պաշտոնական Թեհրանն ու Թել Ավիվը հակազդման համատեքստում, որը Սիրիայի տարածքում կարող է վերաճել երկու տարածաշրջանային գերտերությունների ուղիղ ռազմական բախման։

Հիշենք, որ Իսրայելի կառավարական կառույցները (ընդհուպ մինչև երկրի պաշտպանության նախարար` Լիբերմանը կամ վարչապետ Նեթանյահուն) բազմիցս ասում էին այն մասին, որ իրենց երկիրը թույլ չի տա, որպեսզի Իրանն ամրապնդի դիրքերը Սիրիայի տարածքում։

Իրանի դիվանագիտական կորպուսը, ուշադրություն չդարձնելով իր «տարածաշրջանային ընդդիմախոսներին», այդ պահին սեփական գաղափարն էր առաջ տանում այն մասին, որ անպայման ճանապարհ են հարթելու իրենց երկաթուղային ցանցի և Իրաքի միջև, որին Քիրքուքի իրադարձություններից հետո ուղիղ բաց ելք են ստացել։

Իսկ դա իր հերթին կնշանակի, որ Իրանը Սիրիայի արևմտյան շրջանների հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության իրական հնարավորություն կստանա։ Կոպիտ ասած, սիրիա-իսրայելական սահմանին ոչ թե հասարակ ցամաքային ելք կստանան, այլ երկաթուղային ուղիղ հաղորդակցման հնարավորություն։ Այսինքն` այն, ինչը Իսրայելի համար հավասարազոր է մահվան ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ռազմական առումով։

Չէ՞ որ եթե Թեհրանը նույն Հեզբոլահի ռազմաբազաներին ուղիղ ելքի հնարավորություն ստանա Հոլանյան բարձունքներին կամ Հորդանանի սահմանին հարող տարածքում, ապա այդուհետ խոսել որևէ բանակցային գործընթացի մասին հնարավոր չի լինի։

Սիրիայի հրթիռային շոուն. բոլորը շահեցին, բացի Թուրքիայից

Այս իրադարձությունների լույսի ներքո իրականություն են դառնում ենթադրություններն այն մասին, որ տարածաշրջանում երկու հզոր պետությունների միջև իրական (և ոչ ֆեյքային) պատերազմ է հասունանում։ Տարածաշրջանային գերտերությունների միջև, որոնք առնվազն լուրջ ավիացիա, մարտական անօդաչու սարքեր, հրթիռային համակարգեր ունեն:

Հարվածները, որոնցով հեռանկարում կարող են փոխանակվել Իրանն ու Իսրայելը, ֆեյքային հաստատ չեն լինի

Եվ հրթիռային հարվածներն այս պատերազմում այդքան էլ «կիսաֆեյքային» չեն լինի, ինչպես եղել են նախկինում, երբ սիրիական գիտական ինստիտուտները և ռազմական սարքավորումներով և ռազմամթերքով պահեստները ռմբակոծում էին երեք համաշխարհային գերտերություններ` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան… Ի դեպ, մտածված ուռճացված եմ ասում` խոսելով սիրիական ռմբակոծության մեջ բրիտանացիների և ֆրանսիացիների լիակատար մասնակցության մասին, սակայն այս համատեքստում դա կարևոր չէ։

Կարևորն այն է, որ կարող են արդարացվել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից սիրիական օբյեկտներին հասցված հրթիռային հարվածների բեմականացման մասին կասկածները։

Չէ՞ որ կարելի է ենթադրել` Սիրիայում իրենց ազդեցությունը հաստատելու համար քաղաքական դաշտում հակամարտող երկրները (Ռուսաստանը, ԱՄՆ-ն և եվրոպական պետությունները) կարող էին պայմանավորվածություն ձեռք բերել նման ֆեյքի մասին` խուսափելու համար ավելի մեծ ու իրական վտանգից, որը կարող էր առաջանալ, եթե իրենց համատեղ խնդիրները սկսեին ճակատ առ ճակատ լուծել հենց Իրանն ու Իսրայելը։

Մյուս կողմից պետք է հասկանալ նաև այն, որ ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելը մեծ, «իրական» պատերազմ չեն ուզում։ Այդ պատճառով էլ «հավատացել են» արևմտյան հրթիռային հարվածի մասին վարկածին։ Սակայն այս ամենը ժամանակավոր է, քանի որ Իրանն ամեն դեպքում շարունակելու է խրամատավորվել և ամրապնդել դիրքերը Սիրիայի տարածքում, սիրիա-իսրայելական սահմանի հարևանությամբ։ Իսկ Իսրայելը դա թույլ տալ չի կարող, քանի որ դա կնշանակի իր դիրքերը հանձնել և՛ Հոլանյան բարձունքներում, և՛ ընդհանրապես մերձավոր Արևելքում։

Ի՞նչ է տեղի ունեցել այս գիշեր Սիրիայում. Թրամփի քմահաճույքն ու Ռուսաստանի արձագանքը

Այդ պատճառով էլ վտանգավոր են վերջին օրերին Իսրայելի կողմից Սիրիային հասցված հրթիռային երկու հարվածները (ապրիլի 14-ին և 17-ին)։ Այդ հարվածները հաստատ ֆեյք չէին։ Իսրայելացիները, ի տարբերություն արևմտյան կոալիցիայի, գիտեին, թե ուր, և կոնկրետ ում են խոցում։

Т-4 սիրիական ավիաբազային ապրիլի 14-ին հասցված հարվածի ժամանակ մի քանի իրանցի հրահանգիչ էր սպանվել, որոնք ղեկավարում էին իրանական անօդաչու թռչող հետախուզական սարքերի թռիչքները… Երկրորդից հետո (ապրիլի 17-ին) Իրանը բավական խիստ է արտահայտվել։ Այաթոլա Ալի Համենեին խոստացավ, որ հարվածներն անպատասխան չեն մնա։

Այնպես որ, կարելի է ենթադրել, արևմտյան երկրների կողմից Սիրիային «Տոմահավկերով» հասցված հարվածը ֆեյք էր և ուղղված նրան, որպեսզի չթույլատրեր Իրանի և Իսրայելի բախումը։ Սակայն եթե դա նույնիսկ այդպես է, ապա իր խնդիրը այն մասնակի է լուծել։ Եվ լարվածությունն այդ երկու երկրների միջև պահպանվում է…