Մոսկվայում դատարանն օրինական է համարել հայ պրոդյուսերի արտահանձնումը Հայաստանին

Մարտիրոսյանը 2017թ-ի հոկտեմբերից գտնվել է քննչական մեկուսարանում։ Պրոդյուսերը և նրա փաստաբանը հայտարարում են, որ նրան կալանավորելու պատճառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին կհանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մարտիրոսյանի փաստաբան Դմիտրի Ռոշչինին։

Պրոդյուսերը 2017թ-ի հոկտեմբերի 27-ից գտնվել է Մոսկվայի №4 քննչական մեկուսարանում։ Հայաստանում նրա նկատմամբ հարուցվել է խարդախության մասին գործ։

Մարտիրոսյանին ձերբակալել են հենց ինքնաթիռից իջնելիս Մոսկվայի օդանավակայանում։

Բանակին կարագի փոխարեն մատակարարվել է մարգարին. ԱԱԾ քրեական գործ է հարուցել

Չորեքշաբթի Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը Մարտիրոսյանին հայ իրավապահների հանձնելու մասին։

«Նրան կալանավորելու պատճառը Հայաստանի Հանրապետության հարցումն է իբր խարդախության փաստով քրեական պատասխանատվության ենթարկելու մասին», — մեջբերում է Ռոշչինի խոսքերը ՌԻԱ Նովոստին։

20 տարի առաջ Մարտիրոսյանը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ հաջողությամբ պրոդյուսերի կարիերա է սկսել։

Պրոդյուսերի փաստաբանը հայտարարում է, որ Մարտիրոսյանի դեմ առաջադրած մեղադրանքները մտացածին են, քանի որ «այն վերաբերում է կինոպրոդյուսերի գործունեությանը 2011-2013թթ-ին` ԱՄՆ-ում ֆիլմեր ստեղծելուն, այլ ոչ թե Հայաստանում»։

Փաստաբանը կարծում է, որ Մարտիրոսյանի ձերբակալությունը սադրանք է` նախաձեռնված ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից և նպատակ ունի ձախողել նրա ֆիլմի նկարահանումները, քանի որ նա դրական լույսի ներքո է ներկայացնում Ռուսաստանի նախագահ Պուտինին։

Նրա փաստաբանը հայտարարել է, որ 2017թ-ի հոկտեմբերին պրոդյուսերը ժամանել է Ռուսաստան, որպեսզի համաձայնեցնի ֆիլմի արտադրությունը։

ՌԴ Գերագույն դատարանում կկայանա դատական նիստ, որի ընթացքում վերջնականապես կլուծվի Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին հարցը։

20 տարի առաջ Մարտիրոսյանը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ պրոդյուսերի կարիերա է սկսել։ Նա մասնակցել է «Նոյեմբերի մարդը», «Փրկվածը», «Ֆրիլանսերներ», «Փախուստի ծրագիր» և այլ ֆիլմերի ստեղծագործական աշխատանքներին։