Փաշինյանի ու նրա կողմնակիցների հավաքը ԵՊՀ–ի մոտ. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ հասավ Երևանի պետական համալսարան և նկատեց` ԵՊՀ ղեկավարությունն այսօր կենտրոնական մասնաշենքի դռները չի փակել հավաքի մասնակիցների դիմաց։
Sputnik

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը երեկ` ապրիլի 17-ին, վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։

Նշենք, որ երեկ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց գնալ տուն և գիշերը չմնալ փողոցում։ Նա նշեց, որ «թավշյա հեղափոխություն է» սկսում և հորդորեց հատուկ կոմիտեներ ստեղծել բոլոր մարզերում։