Մխիթարյանի վնասվածքի մասին խոսել է «Արսենալի» մարզիչը. ե՞րբ դաշտ դուրս կգա ֆուտբոլիստը

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ապրիլի 5–ին մոսկովյան «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի հետ խաղում։ Ֆուտբոլիստի վիճակի մասին խոսել է «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս ունի, որ Հայաստանի հավաքականի ավագ, «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկու շաբաթից կկարողանա դաշտ վերադառնալ։ Այս մասին հայտնում է Brinkwire տեղեկատվական հարթակը։

Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ կանի հավաքականի ու «Արսենալի» առաջընթացի համար. բացառիկ

Այսպիսով` հայ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել առաջիկայում կայանալիք Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ փուլին։

««Արսենալի» կազմում հայտնվելուց անմիջապես հետո Մխիթարյանն առանձնացավ ու դարձավ Վենգերի առանցքային խաղացողներից մեկը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Վեգները նաև ասել է, որ Մխիթարյանն ինքը ցանկանում է հնարավորինս շուտ ապաքինվել, ինչը օգնում է մարզիկին վերականգնել ուժերը։

Մարզիկը վնասվածք է ստացել մոսկովյան «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի հետ խաղում ապրիլի 5-ին։ Ծնկի հարված ստանալուց ու ընկնելուց հետո Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի խաղի 61-րդ րոպեին կիսապաշտպանը խնդրեց փոխարինել իրեն։