Զինծառայողի մահը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանք է. ո՞վ է պատասխանատու

Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի ծառայությունը։

Արցախում կրկին զինվոր է մահացել

Նշված հոդվածը վերաբերում է ծառայության նկատմամբ ծառայության պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը մահացել էր զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։

Մահացած զինվորը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ էր։