Բերման ենթարկվածների մասին վերջին պաշտոնական տվյալները. թիվն ավելացել է

Երևանի ոստիկանատներում բերման ենթարկվածների թիվն ավելացել է ևս 20-ով և հասել է 91-ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Ապրիլ — Sputnik. Ապրիլի 18-ի ժամը 18։00–ի դրությամբ Երևանի ոստիկանության բաժանմունքներում 91 բերման ենթարկված քաղաքացի կա։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը։

Գյումրիում բերման ենթարկվածները ոստիկանության բաժնից անմիջապես հրապարակ էին եկել

37 բերման ենթարկվածի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, 54–ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին` նրանց գործողություններում հնարավոր հանցակազմի առկայությունը հաստատելու համար։

Հիշեցնենք` ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի համաձայն`բերման ենթարկված անձին ոստիկանությունն իրավունք ունի պահել առավելագույնը 3 ժամ։

Այսօր ժամը 12։00-ի դրությամբ պաշտոնական տվյալներով բերման ենթարկվածների թիվը 66 էր, 14։00–ի դրությամբ` 72, իսկ 18։00–ի դրությամբ` արդեն 91։