Ո՞ւմ են էլեկտրաէներգիա մատակարարելու Արաքսի վրա կառուցվելիք ՀԷԿ-երը

Իրանական կողմը Հայաստանի հետ նախաձեռնել է Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու մեծածավալ ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ապրիլի 18-ին Իրանի խորհրդարանը 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը:

Երաշտ` էլեկտրաէներգիայի դիմաց. ո՞վ է դատարկում ջրամբարները

Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Մինչև այդ` ապրիլի 17-ին ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերի շարքում: