Հացի երեք արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. հացը կեղտոտ է

Հացը արտադրվել է սանիտարահիգիենիկ անհամապատասխան պայմաններում։ Արտադրամասերը փակվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դադարեցրել է Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ընկերության, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերի աշխատանքը։

Հացի արտադրամասում սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակ է. պատասխանատուները կասեցրել են աշխատանքը

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՊԾ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ դրանցում հացն արտադրվել է սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել անհրաժեշտ որակին ու անվտանգության չափանիշներին։

Հացն ու հացաբուլկեղենն արտադրամասերից վաճառակետ է տեղափոխվել չթույլատրված տարաներով, հումքը, բաղադրիչներն ու վերջնական արտադրանքը չեն պահվել դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում: