Հանրապետության հրապարակից մինչև Բաղրամյան պողոտա ընդդիմության երթի մասնակիցներն անցան առանց խոչընդոտների։ Ճանապարհին ոստիկանները կենտրոնացած էին միայն Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և Բաղրամյան 26-ում՝ ներկայիս վարչապետի նստավայրում։
Տեսնելով, որ Բաղրամյանը շրջափակված է ոստիկաններով՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին վերադառնալ Հանրապետության հրապարակ։