Արցախում կրկին զինվոր է մահացել

Դժբախտ դեպքը տեղի է ունեցել ականի պայթյունի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 17-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Հայաստանյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները պետական մարմիններն առայժմ չեն լուսաբանում։

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ մահացած զինվորը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Ռուսլան Զորիկի Մանուկյանն է:

Նախնական տվյալներով` զինծառայողը մահացու վիրավորում է ստացել ականի պայթյունից։