Գյումրիում երիտասարդները շարունակում են իրենց հսկողության տակ պահել Անկախության հրապարակը

Գյումրու կենտրոնական հրապարակ տանող բոլոր ուղղությունները փակ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Գյումրիում կենտրոնական  փողոցների երթևեկությունը դեռևս կաթվածահար վիճակում է, ճանապարհային ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը:

Գյումրիում ցույցի են դուրս եկել ուսանողներն ու աշակերտները

Նշենք, որ վաղ առավոտից Գյումրիում մեկնարկել է  ուսանողների, դպրոցականների, երիտասարդների քայլերթն ի  նշան  քաղաքացիական անհնազանդության:

Ցուցարար ուսանողներն ու դպրոցականները կանոնակարգված երթով շարժվում են քաղաքի տարբեր հատվածներ, որոշակի ժամանակ նստացույց անելով, ապա կրկին տեղափոխվում են Անկախության հրապարակ: Ի դեպ, երթն ինքանբուխ է և չի ղեկավարվում ինչ-որ մեկի կողմից: