Գյումրիում ցույցի են դուրս եկել ուսանողներն ու աշակերտները

Գյումրիում ևս ակտիվություն է նկատվում։ Երիտասարդները փողոց են դուրս եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Գյումրիում վաղ առավոտից երթի են դուրս եկել ավագ դպրոցների, վարժարանների աշակերտներն ու քոլեջների, ինչպես նաև որոշ բուհերի  ուսանողները:

Քայլելով քաղաքի որոշ հատվածներով` նրանք նախ հավաքվեցին Շիրակի մարզպետարանի, ապա Գյումրու քաղաքապետարանի մոտ:  Շիրակի մարզպետն ու Գյումրու  քաղաքապետը  կոչ արեցին երթն  անցկացնել հանգիստ ու հանդարտ, առանց օրինախախտումների:

Երթի մասնակիցներն այս պահին Գյումրու Վարդանանց հրապարակում են։