Երևանյան փողոցների Մովսես առաքյալը, կամ ինչու իմաստ չունի տեղափոխվել մեկ այլ ճահիճ

Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին իրադարձությունները չէին կարող անտարբեր թողնել Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանին։ Նա ներկայացնում է իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը և բացատրում, թե ինչպես է «Միայնակ ճամփորդ» Նիկոլ Փաշինյանը խախտում է քաղաքացիների իրավունքները, առաջին հերթին` երևանցիների։
Sputnik

Ժողովուրդն ավանդաբար չի սիրում իշխանություններին։ Վերջին հաշվով սիրելու բան էլ չկա։ Ճիշտ է, երբեմն այդ չսիրելը չափազանցված ձևեր է ստանում, հատկապես ինչ-որ արտակարգ պատահարների ժամանակ, երբ ինչ-որ մեկին հաջողվում է արթնացնել այդ հակակրանքը, հասցնել ագրեսիվ ատելության և անհանդուրժողականության։ Այդ ժամանակ կարգին և օրինապահ քաղաքացին սկսում է իր ճանապարհին ամեն ինչ ավիրել` ոստիկանական շարասյունից մինչև սուպերմարկետների ցուցափեղկեր, բուտիկներ և ավտոմեքենաներ։

«Գունավոր հեղափոխություն» կամ... ո՞վ է իրականում կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում

Հակառակ դեպքում օրինապահ քաղաքացին խելոք նստում է տանը, բողոքում իշխանություններից` նստած խոհանցում կամ ընկերների ու հարազատների շրջապատում։ Փայփայում է իր չսիրելը` հույս ունենալով, որ կհայտնվի «միայնակ չսափրված ճամփորդ», որն ընդունակ է իր ելույթներով ու կոչերով թեժացնել զգացմունքները մինչև ատելության աստիճան։

Եվ ահա այդ դիմակայության ընթացքում սկսվում է ամենահետաքրքիրը` ինչպես կազմակերպչի, այնպես էլ «միայնակ ճամփորդի» համար, որովհետև վերջին հաշվով ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կգերակշռի օրինահնազանդ քաղաքացու գիտակցությունում` կամ ներկա անտանելի գոյությունը նեխած ճահճում, կամ փոփոխությունների ցանկությունը, այնտեղից պոկվելու ձգտումը, որտեղ այդ քաղաքացուն փորձում է պահել այդ նույն իշխանությունը։

Այս թեմայով անվերջ կարելի է փիլիսոփայել։ Եթե երևանցիների և Հայաստանի մյուս քաղաքացիների մոտ ինչ-որ բան ստացվել է վերջին 30 տարիներին, դա հենց վերոհիշյալի իմաստավորումն է։

Հենց հայտնվում է հերթական «միայնակ ճամփորդը», հոգու խորքում ինչ-որ բան է սկսում շարժվել։ Եվ հակակրանքը նրա նկատմամբ, ով իրեն գցել է ճահճի մեջ և պահում է այնտեղ, կրկին սպառնում է վերածվել հսկայական մասշտաբի ատելության։ Երբ ավիրելու, կոտրելու, արգելափակելու և առաջ նետվելու անդիմադրելի ցանկությունը գերազանցում է մնացած ամեն ինչը։

Ամեն ինչ լավ կլիներ, և նույն օրինապահ երևանցին իսկապես կարող էր բարիկադներ կառուցել և տապալել նույն իշխանությունը` հույս ունենալով, որ մյուսն ավելի արդար և լավը կլինի։ Վերջին հաշվով ափսոս չէ դրա համար կռվել, օրերով կանգնել բողոքի ակցիաներում և գիշերները սառել։

Այլ բան է, որ փորձառու, 30 տարիների ընթացքում կրակի և թրի միջով անցած երևանցիները հոգու խորքում գիտեն ևս մեկ բան, որ լավ, ազնիվ իշխանություններ ուղղակի չեն լինում։ Ապրիորի։ Որ ամեն ինչից հետո, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, նրանց ամեն դեպքում սպասում է մեկ այլ ճահիճ։ Հնարավոր է` նույնիսկ ներկայից վատ։ Ինչպես հայտնի է, փորձը անհետ չի կորում։ Այս հարցում հայերը բավական մեծ փորձ ունեն։

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, կամ ազգն ենք փրկում, հոպար

Դրա համար էլ «միայնակ ճամփորդը»` Նիկոլ Փաշինյանը, արդեն չորրորդ օրը շրջում է Երևանի փողոցներով, շեշտը դնում է հենց նման ընտրազանգվածի վրա` անփորձ, չկոփված, բայց փոխարենը տաքարյուն և պատրաստ գնալու բարիկադների վրա։

Հայ երիտասարդության և ուսանողության վրա։ Նրանց վրա, ովքեր իսկապես հույս ունեն, որ այդ ճանապարհը նեխած ճահճից կարող է դուրս բերել լուսավոր ապագա և որ պետք է ընդամենը մի քիչ ջանքեր գործադրել։

Երիտասարդության, որը պատրաստ է փակել մեծ քաղաքի գլխավոր ճանապարհները և խաչմերուկները և կաթվածահար անել Երևանի երթևեկությունը։ Ամբողջությամբ զրկել այս քաղաքը տրանսպորտից, իսկ բնակիչներին` իրենց կարևոր գործերով զբաղվելու հնարավորությունից։

Հետաքրքիր է և ցուցադրական` նրանք ապրիորի կարծում են, որ ունեն դրա իրավունքը։ Կարծում են, որ նրանք ընդհանրապես պարտավոր չեն հաշվի առնել, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը «ատելի ռեժիմի» կողմնակիցները չեն, չեն աշխատում նորանշանակ վարչապետի համար։

Ոստիկանությունը բերման է ենթարկել 80 մարդու. Նիկոլ Փաշինյանի որդին բաժնում չէ

Նրանք վստահ են, որ ընդհանրապես պարտավոր չեն հաշվի նստել նրա հետ, որ արդեն երրորդ օրը գերի են պահում երևանցիներին։ Առնվազն նրանց, ովքեր հնարավոր է նույնիսկ համակրում են «միայնակ ճամփորդի» գաղափարներին և չեն սիրում ներկա իշխանությանը, բայց ցանկանում են պահպանել «Երիտասարդական» մետրոյի կայարանից մինչև «Հանրապետության հրապարակ» ավտոմեքենայով հասնելու իրավունքը, այլ ոչ թե ոտքով, եթե այդպես է ուզում իրենց առաջնորդը։ Քանի որ երևանցիներն ունեն իրենց քաղաքով շարժվելու իրավունք, ցանկանում են օգտվել դրանից, երբ ուզում են։ Իսկ եթե պատրաստ են սահմանափակել այն, ապա միայն սեփական կամքով։

Հենց այդ պատճառով էլ բոլոր երևանցիները չէ, որ գնացին Փաշինյանի հետևից։ Միայն երիտասարդությունը, այն էլ ոչ բոլոր, որովհետև նա իշխանափոխության իր (չեմ վիճում` օրիգինալ) գործողությունը սկսել են հենց նրանից, որ քաղաքացիներին զրկել է տեղաշարժվելու իրավունքից։ Եվ արդեն այդ ժամանակ պարզ էր դարձել, որ «միայնակ ճամփորդի» հաղթանակի դեպքում երևանցիներին սպասվում է մեկ այլ ճահիճ։ Նույնքան նեխած…