Փողոցները փակել էին աղբամաններով, նստարաններով, ի՞նչ էր կատարվում Երևանում

ԱԺ պատգամավոր, ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն արդեն երկրորդ օրն է փակել են մայրաքաղաքի փողոցները` բողոքի ակցիաներ անցկացնելով։
Sputnik

Ապրիլի 17-ի առավոտյան Երևանի կենտրոնական փողոցները կրկին անանցանելի էին։ Ցուցարարները հերթով փակում էին խաչմերուկները` այնտեղ աղբամաններ ու նստարաններ տեղադրելով, և խոչընդոտում մեքենաների ու հասարակական տրանսպորտի տեղաշարժին։

Կեսօրից հետո Փաշինյանը փոքր խմբերով փորձեց շրջափակել մի շարք նախարարությունների և գերատեսչությունների շինությունները` խաթարելով նրանց աշխատանքը։ Ցույցի մասնակիցները հերթով մոտենում էին այդ շինություններին և փակում դրանք մուտքերը, իսկ մյուսները շարունակում էին իրենց երթը։

Այսօր ոստիկանները բերման ենթարկեցին ցույցի 80 մասնակիցների, բայց ժամեր անց նրանց ազատ արձակեցին։

Իսկ երեկոյան ժամը 19։20 նրանք հավաքվեցին Հանրապետության հրապարակում։